Հրապարակվեց: Ср, Май 15, 2019
...

Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն առաջ քայլ է անվանել

Տարածել
Tags

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ամփոփել է իր այցը Սոչի, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Թվիթերյան իր էջում Պոմպեոն իր այցը որակել է «առաջ քայլ» և նշել, որ երկու երկրների համագործակցությունը կարող է ճիշտ ուղով ընթանալ:

«ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախկինում ցույց են տվել, որ կարող են համագործակցել միջազգային կարևորագույն հարցերի շուրջ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում աշխատել մեզ հետ, որպեսզի դեպի լավը փոխենք երկու ազգերի հարաբերությունները»,- գրել է Պոմպեոն` հրապարակելով լուսանկարներ Ռուսաստանի առաջնորդների հետ տեղի ունեցած հանդիպումներից:
Մեկնաբանություններ