Հրապարակվեց: Пт, Мар 22, 2019
...

Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացի մասին դեռ որոշում չկա, վաղաժամ է խոսելը․ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Տարածել
Tags

Դեռ վաղաժամ է խոսելը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գուգարաց Թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչ սպասումներ ունի Պոլսո պատրիարքական ընտրություններից և արդյոք պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում:

«Մինչև Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքի ավարտը պատրիարքարանը ընտրական գործընթացի վերաբերյալ ոչինչ չի նախաձեռնելու: Ընտրությունների վերաբերյալ դեռ ոչ մի որոշում չկա, վաղաժամ է այդ մասին խոսելը»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինքը դիտարկվո՞ւմ է որպես պատրիարքի թեկնածու, Սեպուհ սրբազանը նշեց․ «Այո՛, բայց Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացի մասին դեռ որոշում չկա, ըստ այդմ, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքը 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Մեկնաբանություններ