Հրապարակվեց: Пн, Фев 04, 2019
...

Պեսկովը մեկնաբանել Է Գուայդոյի ճանաչումը Եվրամիության երկրների կողմից

Տարածել
Tags

Վենեսուելայում իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումն ուղղակի միջամտություն Է այդ երկրի գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանը:

Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վենեսուելայի ներքաղաքական ճգնաժամի ցանկացած լուծում հնարավոր Է միայն իրենց՝ վենեսուելացիների կողմից: Ինչ-ինչ որոշումների պարտադրումը կամ իշխանության բռնատիրման փորձն օրինականացնելու ձգտումը, մեր տեսակետով՝ թե՛ ուղղակի եւ թե՛ անուղղակի միջամտություն Է Վենեսուելայի ներքին գործերին»,- լրագրողներին ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրների կողմից Խուան Գուայդոյի ճանաչումը որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:
«Եվ դա ոչ մի կերպ չի նպաստում այն ճգնաժամի խաղաղ, արդյունավետ եւ կենսունակ կարգավորանը, որն ապրում են վենեսուելացիները, եւ որոնք, մեր տեսակետով, մեր համոզմամբ՝ պետք Է այդ ճգնաժամը վերապրեն ինքնուրույն»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ