Հրապարակվեց: Пн, Июн 10, 2019
...

Պեսկովը հայտարարել է, որ ռուս-չինական գործընկերությունն ուղղված չէ երրրոդ երկրների դեմ

Տարածել
Tags

Ռուս-չինական գործընկերային հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների կամ երկրների խմբի դեմ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:

«Ռուս-չինական գործընկերության առանձնահատկությունն այլ երկրների դեմ ուղղված չլինելն է: Այդ առումով հարց տալ, թե արդյոք մենք համակարգում ենք մեր գործողությունները ԱՄՆ-ի հարցում կամ ԱՄՆ-ի դեմ, ի սկզբանե սխալ է», — ասել է Պեսկովը:

Վերջինս ընդգծել է, թե ինչու չի կարելի խոսել ԱՄՆ-ի նկատմամբ ՌԴ-ի և Չինաստանի գործողությունների համակարգման մասին:

 «Այդպես սխալ է խոսել, քանի որ, առաջին հերթին և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանն իրենց առանձին խնդիրներն ունեն ԱՄՆ-ի հետ: Չինաստանն, ըստ էության, առևտրային պատերազմի մեջ է գտնվում Վաշինգտոնի հետ, մենք ամերիկացիների հետ մեր խնդիրներն ունենք: Դրանք հիմնականում վերաբերում են ռազմավարական անվտանգությանը, զինաթափման թեմային», — ասել է Պեսկովը:
Մեկնաբանություններ