Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
...

Պենտագոնի ղեկավարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ մտերմացող հարաբերությունների շուրջ

Տարածել
Tags

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի հարցով դաշնակիցների նկատմամբ շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ ՝ ավելի շատ մտերմանալով Ռուսաստանի, քան Արևմուտքի հետ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:

«Թուրքիան մեզ բոլորիս շատ սարսափելի վիճակում է դրել… Թուրքիան դաշնակիցների հետ հարաբերություններում ոչ ճիշտ ուղղությամբ է շարժվում: Մի շարք հարցերի շուրջ մենք տեսնում ենք, որ նրանք ավելի շատ պտտվում են ռուսական ուղեծրի շուրջ, քան արևմտյան: Կարծում եմ, որ դա թախծալի է, և մենք պետք է միասին աշխատենք՝ ամրապնդելու համար մեր համագործակցությունը Թուրքիայի հետ և համոզվենք, որ դրանք կրկին ուժեղ և հուսալի կդառնան»,- ասել է ամերիկացի նախարարը՝ ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամում Բրյուսելում:

Վերջինս հավելել է, որ իրենք պետք է շարունակեն աշխատել միմյանց հետ հաղորդակցվելով՝ նշելով, որ երկարաժամկետ հարաբերությունների ծրագիր է անհրաժեշտ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 22-ին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունների արդյունքում որոշվել է համատեղ հերթապահություն իրականացնել թուրք-սիրիական սահմանի շուրջ 30 կմ երկարությամբ ձգվող հատվածում:
Մեկնաբանություններ