Հրապարակվեց: Чт, Май 02, 2019
...

Պենտագոնը նոր միջուկային զենքի ստեղծումը հիմնավորել է ՌԴ-ին «զսպելու» ծրագրերով

Տարածել
Tags

Փոքր հզորության միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է Ռուսաստանին զսպելու համար, ԱՄՆ-ն չի նախատեսում դրա կիրառման շեմի նվազեցում, հայտարարել է Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դեւիդ Թրահթենբերգը:

«Պատճառը, որ որոշեցինք գնալ փոքր հզորության միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այն է, որ տեսնում ենք, թե ինչ են անում ռուսները, եւ դա մեծ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է նա Կոնգրեսում անցկացվող լսումներոմ, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ մտահոգությունն է հարուցում ռուսական, այսպես կոչված, «էսկալացիա ապաէսկալացիայի համար» հայեցակարգը, որը նախատեսում է սպառազինության սովորական տեսակների օգտագործմամբ ռազմական կոնֆլիկտների պայմաններում միջուկային զենքի սահմանափակ կիրառում:
Ներկայումս ԱՄՆ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում հաստատուն համոզմունք է ստեղծվել, որ Մոսկվան հենց այդպիսի հայեցակարգով է առաջնորդվում: Մինչդեռ, Ռուսաստանի պաշտոնական ռազմական հայեցակարգը միջուկային զենքի կիրառում է նախատեսում միայն այն դեպքերում, երբ նրա եւ իր դաշնակիցների դեմ կիրառվել է զանգվածային խոցման զենք, կամ երբ Ռուսաստանի դեմ սովորական սպառազինության կիրառմամբ ագրեսիան սպառնում է երկրի բուն գոյությանը:
Մեկնաբանություններ