Հրապարակվեց: Ср, Май 22, 2019
...

Պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է. Հունաստանը պատասխանել է Թուրքիայի հայտարարություններին

Տարածել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Պոնտոսի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ «1919 թ. մայիսի 19-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ուղղությամբ մղված ազգային ազատագրական պայքարի օրն է», և Հունաստանի որոշ ծայրահեղական խմբեր չեն կարող այս իմաստալից օրվա վրա ստվեր գցել:

«Մեր պատմությանն ուղղված այս երևակայության արդյունքները, Թուրքիային ուղղված ատելություն սերմանել ցանկացող գործողությունները և Հունաստանի որոշ քաղաքական գործիչների` ներքաղաքական շարժառիթներով պատմական փաստեր խեղաթյուրելն ընդունելն անհնար է»,- ըստ Spitnik-ի թուրքական ծառայության` նշված է հայտարարության մեջ:
Ի պատասխան` Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողություններն անվանել է «պատմությունը խեղաթյուրելու անհաջող փորձ»:
«Կոչ ենք անում Թուրքիային` ճանաչել պատմական իրողությունները և վերջ տալ  պատմությունը խեղաթյուրելուն: Անցյալի ամենամութ պահերը չկրկնելու և անցյալից մնացած խորին վերքերը լավացնելու համար Պոնտոսի ցեղասպանության նման դեպքերը ճանաչելը բոլորիս համար, հատկապես` մեր հարևան Թուրքիայի, պատմական պարտականություն է»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը նշվում է ամեն տարի մայիսի 19-ին: Հենց այդ օրն է համարվում Թուրքիայի հիմնադիր Մութաֆա Քեմալի գլխավորությամբ  «ազգային ազատագրական պայքարի» մեկնարկի օրը:
Մեկնաբանություններ