Հրապարակվեց: Ср, Июл 03, 2019
...

Պակիստանում անհայտ անձը հրաձգություն է սկսել օդանավակայանում, կան զոհեր

Տարածել
Tags

Անհայտ տղամարդը չորեքշաբթի կրակ է բացել պակիստանյան Լահորա (Փենջաբի նահանգ) քաղաքի միջազգային օդանավակայանում՝ մահացու վիրավորելով երկու մարդու, տեղեկացնում է նահանգի ոստիկանությունը:

Իրավապահների տեղեկությամբ՝ հանցագործին հաջողվել է վնասազերծել եւ հասցնել ոստիկանական բաժին՝ հարցաքննության։ Օդանավակայանի մոտ այդ ընթացքում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ։ Ավտոմեքենաների մուտքն օդանավակայան անվտանգության նկատառումներով ժամանակավորապես արգելված է, հաղորդում է news.am-ը։
Ընդհանուր առմամբ, հրաձգության ժամանակ տուժել է երեք մարդ, երկուսը հետո մահացել է։ Միջադեպը խուճապ է առաջացրել օդանավակայանի այցելուների շրջանում։
Մեկնաբանություններ