Հրապարակվեց: Пт, Ноя 30, 2018
...

Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր

Տարածել

Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր: Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերությունից:

«Մենք պատրաստվում ենք Ադրբեջան տարբեր նշանակության ավիառումբերի արտահանմանը: Մենք արդեն անցկացրել ենք Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ավիառումբերի ու դրանց նավիգացիոն բաղադրիչների շնորհանդեսը»,- ադրբեջանական «AzeriDefence»-ին ասել է GIDS-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ռումբերն ունակ են բարձր ճշգրտությամբ ոչնչացնել հակառակորդի երկաթբետոնե ծածկերն ու ամրությունները, ինչպես նաև կարող են նետվել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ խորհրդային/ռուսական ինքնաթիռներից:

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարության հետ համագործակցության ավիառումբերի արտադրության հարցով: Այդ հարցով արդեն հանդիպումներ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ»,- ասել է GIDS-ի ներկայացուցիչը:

 

Մեկնաբանություններ