Հրապարակվեց: Чт, Ноя 08, 2018
...

Չինաստանում դեպի Լուսին թռիչքների համար նոր հրթիռ-կրիչ են մշակում

Տարածել
Tags

Չինացի ինժեներները սկսել են մշակել նոր սերնդի հրթիռ կրիչ մարդատար տիեզերական թռիչքների համար, այդ թվում դեպի Լուսին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի  կորպորացիայի (China Aerospace Science and Technology Corporation, CASC) ինժեներները մշակել են նոր սերնդի հրթիռ կրիչ, որը կկիրառվի Չինաստանի կողմից կառուցված  մարդատար տիեզերանավի գործարկման համար, որոնք կարող են թռիչքներ կատարել դեպի Երկրի արբանյակը:

CASC-ը մշակում  է նաեւ նոր սերնդի տիեզերանավ, որը պետք է փոխարինի ներկայիս «Շենչժոու» սարքին:  Նոր տիեզերական ապարատը մի քանի անգամ կօգտագործվի եւ կկարողանա մասնակցել Չինաստանի լուսնային ծրագրին, ինչպես նաեւ «հեռավոր տիեզերքի ուսումնասիրման համար խոստումնալից արշավներում»:

Մեկնաբանություններ