Հրապարակվեց: Ср, Окт 31, 2018
...

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Տայվանի հետ

Տարածել
Tags

Պեկինում Չինաստանի կենտրոնական իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջում են հետեւել ձեռք բերված պարտավորություններին, որոնց համապատասխան Վաշինգտոնը չպետք Է որեւիցե պաշտոնական եւ միջբանակային շփումներ պահպանի Թայբեյի հետ:

Հոկտեմբերի 31-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Մենք ԱՄՆ-ից պահանջում ենք խստիվ պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը, մեր երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունները, դադարեցնել ցանկացած պաշտոնական եւ միջբանակային շփումները Տայվանի հետ, դադարեցնել նրան զենքի մատակարարումները»,- նշել Է նա՝ ելույթ ունենալով հերթական ճեպազրույցում: Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը պետք Է անսա Պեկինին եւ կատարի համապատասխան պահանջները, հակառակ դեպքում կարող Է տեղի ունենալ երկկողմ հարաբերությունների վատթարացում, ինչը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի իրադրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ