Հրապարակվեց: Сб, Мар 23, 2019
...

«Չինաստանը պետք է ավելի շատ ապրանքներ գնի ԱՄՆ-ից». Թրամփ

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ չինական կողմից ամերիկյան ապրանքների ձեռքբերումը կրկնակի-եռակի ավելանա:

Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, բանակցությունների ամերիկյան կողմի մասնակիցները ձգտում են Չինաստանի հետ «այդ երկրի տնտեսության մեջ երկարաժամկետ փոփոխությունների վրա կենտրոնացած» պայմանագիր կնքել, մինչդեռ նախագահ Թրամփը ցանկանում է «կրճատել առևտրային դեֆիցիտը»:

«Թրամփը վաղուց էր ուզում Չինաստանի կողմից ապրանքների գնման ծավալը 1,2 տրլն դոլարի համեմատ 2-3 անգամ մեծացնել: Վերջին շաբաթներին նա կրկին ներկայացրել է իր պահանջը»,- նշել է հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ 2018թ.-ին ԱՄՆ-ի առևտրային հավասարակշռության ռեկորդային դեֆիցիտ էր գրանցվել, իսկ Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը ռեկորդային 419,2 միլիարդի էր հասել:

Մեկնաբանություններ