Հրապարակվեց: Пн, Окт 29, 2018
...

Չինաստանը մտադիր է Անտարկտիդայում առաջին մշտական օդանավակայանը կառուցել

Տարածել
Tags

Չինական իշխանությունները հայտնել են Հարավային բևեռում մշտական օդանավակայան կառուցելու մտադրության մասին, գրում է Keji Ribao գտական պարբերականը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:

Հաղորդվում է, որ այն ունենալու է թռիչքուղի և օդային տերմինալ: Օդանավակայանը կկառուցվի Անտարկտիդայի տարածքը ծածկող սառույցի վրա՝ դեռ մեկ տարի առաջ նախապես ընտրված վայրում, սակայն մինչ այն շահագործման հանձնելը հարկավոր է սպասել դեռ մի քանի տարի:

Ինչպես հաղորդում է tert.am-ը ավելի վաղ Չինաստանն արդեն կառուցել է երկու թռիչքուղի ինքնաթիռների շտապ վայրէջքի համար: Ընդ որում՝ դրանցից մեկը գտնվում է Անտարկտիդայում տեղակայված «Կունլուն» կայանից երեք կիլոմետր հեռավորության վրա:

Մեկնաբանություններ