Հրապարակվեց: Пн, Апр 15, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Չավուշօղլուն հայտնել է, թե ՔԱԿ «ահաբեկիչների թվում կան նաև էթնիկ հայեր»

Տարածել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման «ահաբեկիչների թվում, որոնց վերացնում է Թուրքիայի ԶՈՒ-ն, կան նաև էթնիկ հայեր», գրում է gazeteduvar.com.tr-ը:

Նա կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու «Անկարայի նախաձեռնությունների» մասին:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք բացել Հայաստանի հետ սահմանը մի պայմանով»,- ասել է Չավուշօղլուն՝ կրկին դա կապելով ԼՂ հակամարտության, մասնավորապես՝ «ադրբեջանական տարածքներից» հայկական զորքի դուրսբերման հետ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի ցանկացած խնդիր «ուղղակիորեն շոշափում է Թուրքիայի շահերը»:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

Մեկնաբանություններ