Հրապարակվեց: Ср, Май 15, 2019
...

Ուղղորդված քննություն է տարվել. Ռոբերտ Քոչարյան

Տարածել
Tags

Դատախազներն ասում են՝ այս փուլի հարց չի նրանց հարցաքննությունը, համաձայն եմ: Սա պետք է քննություն իրականացնելու ժամանակ արվեր, բայց, քանի որ այն ժամանակ այս դրվագի վերաբերյալ ուղղակի ուղղորդված քննություն է տարվել, դրա համար սա դառնում է այս փուլի հարց: Այս մասին այսօր դատարանում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով դատախազների առարկությանը:

Վերջիններս, հիշեցնենք, առարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցի հարցի շրջանակում դատարան հրավիրել և հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին։

Նրանք պատճառաբանեցին, թե այդ անձանց հարցաքննությունն այս փուլի հարց չէ:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՍԴ նախկին նախագահին և դատավորներին չհարցաքննելն ուղղակի գիտակցված կողմնակալ մոտեցում է ամբողջ քննության ընթացքում:

«Այո՛, ես պնդում եմ, որ այդ մարդիկ պետք է այստեղ՝ դատարանում, հարցաքննվեն այն պատճառով, որ դա չի արվել ժամանակին»,- նշեց նա:

Սակայն դատարանը մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը: Ալումյանն էլ արձագանքեց, որ դատարանը կաշկանդված է Գագիկ Հարությունյանի անձով:

Մեկնաբանություններ