Հրապարակվեց: Ср, Июн 05, 2019
...

«Ուկրաինան անպայման կլինի ՆԱՏՕ-ում». Զելենսկին հայտնել է, որ հանրաքվեի կդնի հարցը

Տարածել
Tags

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ուկրաինացիներին պատմել ՆԱՏՕ-ի առավելությունների մասին: Այդ մասին նա ասել է 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է kp.ru-ն:

«Դա մեր ընտրությունն է… Ես միշտ ասել եմ, որ մենք ուղղություն ենք վերցրել դեպի Եվրոպա, դա ամրագրված է Ուկրաինայի սահմանադրության մեջ: Իսկ դեպի ՆԱՏՕ ուղին առաջին հերթին Ուկրաինայի անվտանգությունն է ու մեր բանակի մակարդակը»,- ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ դաշինքին ու Եվրամիությանն անդամակցությունը երկրի ռազմավարական կուրսն է, որն ամրագրված է Սահմանադրության մեջ:

«Երբ ուկրաինացիները բոլորը պատրաստ կլինեն, մենք անպայման հարցը հանրաքվեի կդնենք, և Ուկրաինան անպայման կլինի ՆԱՏՕ-ում»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին այցը կատարել է Բրյուսել:

Մեկնաբանություններ