Հրապարակվեց: Вт, Окт 01, 2019
...

«Ուկրաինայի իշխանություններն այլ երկրների հրամանով հետաքննություններ չեն անցկացնի». Զելենսկի

Տարածել
Tags

Ուկրաինայի իշխանություններն այլ երկրների հրամանով հետաքննություններ չեն անցկացնի, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Reuters գործակալությունը:

«Մեզ ոչ ոք չի կարող հրամայել: Մենք անկախ պետություն ենք»,- լրագրողներին ասել է Զելենսկին և հավելել, որ Ուկրաինայի իշխանություններն այլ երկրների հրամանով հետաքննություն չեն անցկացնի:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները պատրաստ են հետաքննել ուկրաինական օրենքների խախտման ցանկացած դեպք:

Զելենսկին նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին: Հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան առաջնորդը ճնշում էր գործադրել Զելենսկու վրա՝ Հանթեր Բայդենի գործով հետաքննության վերսկսման հարցով: Վերջինս ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին է, որը կարող է դառնալ Թրամփի գլխավոր մրցակիցը 2020 թվականի ընտրություններում: Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը:
Մեկնաբանություններ