Հրապարակվեց: Чт, Июн 27, 2019
...

Ուկրաինայից բացի ևս 6 երկրի պատվիրակություն որոշել է լքել ԵԽԽՎ-ն` Ռուսաստանի պատճառով

Տարածել
Tags

Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները, հաջորդելով Ուկրաինային, որոշում են կայացրել լքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, համապատասխան հայտարարությունը հրապարակել է ուկրաիանական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը:

Այս որոշումը երկրները կայացրել են, երբ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ռուսական պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ վերականգնելու մասին:

«Մենք տուն ենք վերադառնում, որպեսզի խորհրդակցություններ անցկացնենք մեր խորհրդարանների և կառավարությունների հետ վեհաժողովի հաջորդ նիստերում համատեղ գործողությունների մասին»,- ասվում է Արևի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ն լքելու մասին հայտարարել է Ուկրաինայի պատվիրակությունը:

Ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվել էր 2014-ի ապրիլին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և ՌԴ-ի հետ Ղրիմի միավորման պատճառով:

Մեկնաբանություններ