Հրապարակվեց: Чт, Ноя 29, 2018
...

Ուզբեկստանը միացավ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովին

Տարածել
Tags

Ուզբեկստանը դարձել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ:

 Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել Է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը:
«Մենք ուրախությամբ պաշտպանում ենք Ուզբեկստանի Հանրապետության անդամակցումը մեր ընդհանուր խորհրդարանական ընտանիքին, մեր վեհաժողովին: ԱՊՀ-ի մեր խորհրդարանական ընտանիքն այժմ ամբողջական Է»,-նիստում ասել Է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ստորագրման արարողությունից հետո նիստերի դահլիճ Է բերվել Ուզբեկստանի դրոշը:
Մեկնաբանություններ