Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
...

Ոստիկանները կեղծ փաստաթղթերով ՀՀ սահմանն ապօրինի հատած օտարերկրացու են հայտնաբերել

Տարածել
Tags

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և ահաբեկչության հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի Նիբու Հեվենը հոկտեմբերի 7-ին, Միկե Նջիբու Մուելա տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կեղծ անձնագրով, «Զվարթնոց» օդանավակայանով ապօրինի մուտք է գործել Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ստացված տեղեկությունների համաձայն` նա Հայաստանում նշված անձնագիրը ոչնչացրել էր, ապա իր ծննդյան վկայականով դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն ու ստացել ապաստան հայցողի վկայական:

Նոյեմբերի 12-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, իրավապահները Նիբու Հեվենին բերման ենթարկեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ