Հրապարակվեց: Ср, Май 08, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Շրի Լանկայի ոստիկանությունը 7 մահապարտ ահաբեկչի է ձերբակալել

Շրի Լանկայի ոստիկանությունը 7 գրոհայինի է ձերբակալել, որոնք պատրաստվում էին մահապարտ դառնալ, հաղորդում է Daily Mail-ը՝ կղզային պետության ոստիկանությունում աղբյուրին հղումով:

Աղբյուրի խոսքով՝ ձերբակալվածներն իրենց «Ազգային միասնություն» ծայրահեղական խմբավորման շարքին են դասել, որը կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Աղբյուրը հավելում է, որ ձերբակալված 7 զինյալները երկար ժամանակ զենք և պայթուցիկ սարքեր գործածելու դասընթաց են անցել:

Այժմ իրավապահ մարմինները փորձում են պարզել՝ արդյոք ձերբակալվածները որևէ կապ ունեն վերջերս Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության օրը, Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում որոտացած մի շարք պայթյունների հետևանքով 290 մարդ էր զոհվել, շուրջ 500-ը տուժել էր, ընդ որում՝ զոհերի և տուժածների թվում 35 երկրների քաղաքացիներ են եղել:

Մեկնաբանություններ