Հրապարակվեց: Пт, Май 03, 2019
...

Շվեդիան միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Տարածել
Tags

Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ 

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին:

Մեկնաբանություններ