Հրապարակվեց: Ср, Окт 31, 2018
...

Շվեդիան առաջարկել է Հայաստանին մատակարարել JAS-39 Gripen կործանիչներ

Տարածել
Tags

Շվեդիան առաջարկել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը մատակարարել SAAB ընկերության արտադրության JAS-39 Gripen կործանիչներ:

Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը՝ վկայակոչելով REGNUM-ին: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից գրեթե անմիջապես հետո: Ըստ տեղեկատվության աղբյուրի՝ Հայաստանին առաջարկ է արվել գնել 8 կործանիչից բաղկացած խմբաքանակ: Մեկ կործանիչի ենթադրյալ արժեքը կազմում է մոտ 55-60 մլն եվրո, ընդ որում հնարավոր է ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային սխեմա:
JAS-39 Gripen-ը չորրորդ սերնդի թեթև միաշարժիչ կործանիչ է: Այն ունի 800 կմ մարտական շառավիղ և կարող է կրել ինչպես բարձր ճշգրտությամբ «օդ-մակերևույթ» տեսակի զենք, այնպես էլ «օդ-օդ» հրթիռներ՝ հակառակորդի կործանիչների դեմ մարտի համար: Այս կործանիչներն առանձնանում են արևմտյան արտադրանքի համար համեմատաբար ցածր արժեքով:
Մեկնաբանություններ