Հրապարակվեց: Пт, Июн 14, 2019
...

Շվեդիայի կառավարությունը որոշել է թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Արարատ Միրզոյան

Տարածել
Tags

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Միրզոյանը, մասնավորապես, գրել է. «Արդեն պաշտոնապես՝

Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։

Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների և պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։

Շնորհակալություն և ողջույններս մեր շվեդ գործընկերներին»։

Մեկնաբանություններ