Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի

Տարածել
Tags

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին: Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել օդանավից: Դեպքի վայր են ժամանել հրշեջները:

Այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան, մինչդեռ նորմատիվը սահմանված է 90 վայրկյան: Այդ մասին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը։

Ըստ Meduza-ի՝ ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։

Մեկնաբանություններ