...

Ն. Փաշինյանն առաջարկում է որոշել, թե կա արդյոք կարիքը՝ ստեղծելու անցումային արդարադատության մարմիններ

Տարածել
Tags
Պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելո՝վ համոզվել ենք, որ այն նման է սուտլիկ որսկանի երեք կաթսաներին, որ երկուսը ծակ է, մեկն էլ ընդհանրապես տակ չունի: Tert.am-ի հաղորդմամբ այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր պետությունն այնքան կոռուպացված է եղել, որ որքան վերևից արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպաններ: Բայց պաշտոնապես ուզում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա, սա չի նշանակում, որ չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված անձիք և չեն լինելու, ես դա ձեզ անձամբ երաշխավորվում եմ»,-ասաց նա և նշեց, որ կարող են վստահ լինել, որ պետական բյուջեի ամեն մի լումա պահպանվելու է և ծախսվելու է նպատակային:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս հարյուր օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է համարում: Նա հիշեցրեց, որ խոստացել էր, որ բացահայտելու են ՀՀ «թալանչիներին» և հերթով անում են դա:«Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն խնդիրները ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարերը լումա առ լումա վերադարձնելը: Այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել և վերադարձվում են պետությանը, սակայն իրավապահ մարմինները աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուցպիայի դեմ պայքար»,-ասաց նա:

Վերջինս չափազանց կարևոր համարեց, որ դատական համակարգի այսօրվա վիճակը արձանագրելով՝ լուրջ քննարկում ունենան, և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծեն:

«Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել, ոչ միայն այն պատճառով որ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդավարական հեղափոխությանը, այլ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ