Հրապարակվեց: Чт, Окт 10, 2019
...

«Նրանք մեզ չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին». Թրամփը մեկնաբանել է Սիրիայի քրդերին օգնություն չցուցաբերելու որոշումը

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է զորքը Սիրիայից ետ քաշելու և քրդերին չoգնելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է Huffpost.com-ը:

 Մասնավորապես, Թրամփն ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քրդերը չեն օգնել իրենց, օրինակ՝ Նորմանդիայի կռիվների ժամանակ, իսկ «հիմա նրանք օգնում էին մեզ (ԻՊ-ի դեմ պայքարի հարցում), քանի որ դա իրենց հողն է»:

Թրամփը չի նշել հոդվածը, որից մեջբերել է այդ հատվածը, բայց լրատվամիջոցը հայտնում է, որ պահպանողական հեղինակ Կուրտ Շլիխտերը վերջերս գրված իր հոդվածում նշել էր 1944 թվականին քրդերի բացակայության փաստը Նորմանդիայում:

 Թրամփը հավելել է, որ «ԱՄՆ-ն ահռելի գումարներ է ծախսել» քրդերին օգնելու հարցում, և չնայած նրան, որ հիմա զորքը դուրս է հանում Սիրիայի հյուսիսից, ամեն դեպքում քրդերն իրենց դուր են գալիս:

Հիշեցնենք, որ կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման մասին:

Մեկնաբանություններ