Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
...

«Նրանք իմ նախագահության երկու տարին գողացան». Թրամփը` Մյուլլերի աղմկահարույց հետաքննության մասին

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է դեմոկրատների նախաձեռնությամբ սկսված և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի վարած աղմկահարույց հետաքննությանը, որի նպատակն էր պարզել՝ արդյոք Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին և արդյոք Թրամփի շտաբի ու ռուսական կողմի միջև որևէ գաղտնի համագործակցություն է եղել:

«Չնայած, որ ես որպես նախագահ ահռելի հաջողություն եմ ունեցել՝ հաշվի առնենք երբևէ եղած ամենահզոր տնտեսությունն ու պատմության մեջ նախագահներից որևէ մեկի համեմատ պաշտոնավարման ամենահաջող առաջին երկու տարին, նրանք իմ նախագահության երկու տարին գողացան (խոսքը միջամտության հետաքննության մասին է): Մենք այլևս չենք կարողանա հետ բերել այդ տարիները»,-գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ «վհուկների որսն ավարտված է, սակայն իրենք դա չեն մոռանա»:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԱՄՆ-ում հրապարակվել էին Մյուլլերի երկամյա հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ Թրամփի և Ռուսաստանի միջև «որևէ գաղտնի դավադրություն չի եղել»: Այնուհանդերձ՝ փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանը հաքերային հարձակումների միջոցով ընտրությունների ելքի վրա ազդելու փորձեր է ձեռնարկել:

Մեկնաբանություններ