Հրապարակվեց: Пн, Июн 10, 2019
...

Նուր-Սուլթանում և Ալմաթիում նախագահական ընտրություններին զուգահեռ ընթացող ցույցերի ժամանակ 100 մարդ է ձերբակալվել

Տարածել
Tags

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալմաթի քաղաքում չարտոնված հանրահավաքների շուրջ 100 մասնակից է ձերբակալվել: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Մարատ Կոժաևը:

Նրա խոսքով՝ ցուցարարները փողոց են դուրս եկել երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ծայրահեղական կազմակերպության կոչով: Այդ կազմակերպության՝ փախուստի մեջ գտնվող ղեկավարը նախագահական ընտրությունների նախօրեին զանգվածային քարոզչություն է իրականացրել՝ ուղղված երկրի իշխանության վարկաբեկմանը՝ կոչ անելով բոյկոտել արտահերթ ընտրությունները:

Կոժաևն ընդգծել է, որ հանրահավաքների ժամանակ ձերբակալված լրագրողներին ազատ կարձակեն:

Նա շեշտել է, որ ընտրատեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

 

Մեկնաբանություններ