Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը. մեկնարկեց «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը

Տարածել
Tags

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից՝ Գայի արձանի մոտակայքից, մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը, որի սկիզբը Երևանում ազդարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համար Մանե Թանդիլյանը:

Քարոզարշավին մասնակցում է նաև Գևորգ Գորգիսյանը և առաջին տասնյակից մի քանի ներկայացուցիչներ:

«ՀՀ քաղաքացին պետք է լինի մեր քաղաքական պատմության հիմքում, և սա պետք է լինի հեղափոխական ընտրություն հնի ու նորի միջև:  Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը: Այդ ընտրությունը շատ հստակ է լինելու, ամբողջ երեք տարի ձեզ համար աշխատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատվով անցել է իր քաղաքական կարճ, բայց բովանդակալից ճանապարհը»,-ասաց Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ միասին պետք է կառուցեն այն Հայաստանը, որի մասին երազել են տարիներ շարունակ:

Թանդիլյանի խոսքով՝ իրենց արհեստավարժ թիմը պատրաստ է կառուցելու բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. «Ձեր քվեն՝ Լուսավորին»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շրջայց է կատարում Նոր Նորքում, ինչին հաջորդելու է նաև ավտոերթը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն քարոզարշավ է անում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։

 

Մեկնաբանություններ