Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
...

Նոր Զելանդիան արգելեց Huawei-ի սարքավորանքի օգտագործումը 5G նոր ցանցում

Տարածել
Tags

Նոր Զելանդիայի իշխանությունները Spark New Zealand տեղական հեռահաղորդակցական ընկերությանն արգելել են օգտագործել Չինաստանի Huawei Technologies Co. արտադրողի սարքավորանքը 5G նոր ցանցում: Այդ մասին, գրել Է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Spark New Zealand-ը պլանավորել Էր Huawei-ի սարքավորանքի օգտագործմամբ ցանցի անցկացումն ավարտել մինչեւ 2020 թվականի հուլիսը: Նոյեմբերի 28-ին Նոր Զելանդիայի ընկերությունը հայտնել Է, որ երկրի անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվել Է, որ իր պլանն «լուրջ ռիսկեր» Է պարունակում «պետական անվտանգության համար»:
Ավելի վաղ Huawei-ն ըստ Էության զրկվել Է ԱՄՆ-ում հեռահաղորդակցական սարքավորանքի մատակարարման պարտավորագրերից այն մեղադրանքների ֆոնին, թե այդ սարքավորանքն օգտագործվում Է ՉԺՀ-ի իշխանությունների օգտին տեղեկատվություն հավաքելու համար: Անցյալ շաբաթ WSJ-ն հայտնել Էր, որ Նահանգները փորձում Է դաշնակից երկրներում կապի գործարկուներին եւ ինտերնետ-մատակարարներին համոզել՝ խուսափել Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնումից:
Օգոստոսին Ավստրալիայի կառավարությունն արգելել Էր Huawei-ի եւ Չինաստանի մի այլ ընկերության՝ ZTE Corp.-ի սարքավորանքն օգտագործել երկրում 5G ցանց անցկացնելիս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Մեկնաբանություններ