Հրապարակվեց: Сб, Окт 27, 2018
...

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա երկրների ղեկավարների մակարդակով ՀԱՊԿ խորհրդի նիստը

Տարածել
Tags

Երկրների ղեկավարների մակարդակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը կանցկացվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի 8-ի առաջին կեսին Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը, իսկ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
Մեկնաբանություններ