Հրապարակվեց: Чт, Окт 31, 2019
...

Նոյեմբերի 2-ից հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, բարձրադիր շրջաններում կտեղա տարվա 1-ին ձյունը. Գ. Սուրենյան

Տարածել
Tags

Նոյեմբերի 2-ին՝ լուսադեմից սկսած, հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 15-20 մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա, կտեղա առաջին ձյունը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»,-գրել է Գագիկ Սուրենյանը:

Մեկնաբանություններ