Հրապարակվեց: Пн, Мар 04, 2019
...

Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցից հետո ադրբեջանցիները Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են անցկացրել

Տարածել

Բաքվում Ազգայնական երիտասարդական կազմակերպության ակտիվիստները հանգստյան օրերին Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացրել, գրում է minval.az-ը՝ gunaz.tv-ին հղումով:

Բողոքի ակցիան անցկացվել է Իրանի իշխանությունների կողմից Հայաստանին աջակցության և այն բանի դեմ, որ Թեհրան կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է արել «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին:

Ցուցարարները բողոքել են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնակատարության ժամանակ հակաադրբեջանական արտահայտությունների դեմ, երբ Իրանի նախագահը խոսել էր «Իրանի կորսված հողերի» մասին:

Ակցիայի մասնակիցները տարբեր կարգախոսներ են վանկարկել, այդ թվում՝ «ռուսները, պարսիկներն ու հայերը թյուրքերի թշնամիներն են», «Ղարաբաղը մերն է և մերը կլինի» և այլն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստի, որոնց զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին արված սելֆին:

Մեկնաբանություններ