Հրապարակվեց: Вт, Июл 09, 2019
...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Տարածել
Tags

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և  մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները»:

Մեկնաբանություններ