Հրապարակվեց: Ср, Июн 05, 2019
...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի վարչապետին Սահմանադրության օրվա կապակցությամբ

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այդ ուղղու­թյամբ։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք արձանագրել նոր ձեռքբերումներ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Արժևորում եմ Դանիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Լիահույս եմ, որ այն նոր շունչ ու որակ կհաղորդի մեր հարաբերություններին եվրոպական երկրների հետ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն և հետագա առաջընթաց»։
Մեկնաբանություններ