Հրապարակվեց: Вт, Авг 06, 2019
...

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050 թ.-ը Հայաստանի և Արցախի զարգացման ռազմավարական նպատակները

Տարածել
Tags

Այսօր կայացած հավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050 թվականը Հայաստանի և Արցախի զարգացման ռազմավարական նպատակները։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատեհ է համարում համազգային քննարկմանը ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը և խնդիրները:

«Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծելմի շարք խնդիրներ՝ մասնավորապես՝ 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- մանրամասնել է Ն. Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․ «Պատասխանը շատ պարզ, քանի որ Արցախը Հայաստան է և վե՜րջ»։

Մեկնաբանություններ