Հրապարակվեց: Пт, Июн 07, 2019
...

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին. ուղիղ

Տարածել
Tags

Մեկնարկել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ կայացած զրույցը շատ հանգամանալից էր, երկկողմ հարաբերություններին ու առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտներին վերաբերող»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

 

 

Մեկնաբանություններ