...

Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մեջ․ DW

Տարածել
Tags

«Իսկ Կրեմլի հանդուրժող վերբերմունքը Հայաստանում խաղաղ հեղափոխության հանդեպ նա բացատրեց անցյալ տարվա գարնան իրադարձությունների սկզբունքային տարբերությամբ, այսպես կոչված, «գունավոր» հեղափոխություններից»,- փոխանցում է գործակալությունը։

«Մենք չենք փորձում նստել երկու աթոռների վրա, մենք այդպիսի նպատակ չունենք,- հայտարարել է վարչապետը,- Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին եւ մեր առջեւ Եվրոպական տնտեսական միության ու ԵՄ-ի միջեւ ընտրություն կատարելու խնդիր չի դնում»։ Նրա խոսքերով, այս երկու միջազգային կառույցների հետ հարաբերությունները լիովին թափանցիկ են։

«Մենք չենք պատրաստվում մի գործընկերոջ հետ մեր հարաբերությունները զարգացնել ի վնաս մյուս գործընկերոջ»,- հայտարարել է Փաշինյանը հարցազրույցում»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Կրեմլը, որ Փաշինյանի իսկ գնահատականով՝ չի սիրում հեղափոխություններ, հանգիստ վերաբերեց Երեւանում իշխանության փոփոխությանը, ՀՀ վարչապետը կտրականապես հրաժարվել է Հայաստանի իրադարձությունները, այսպես ասած, «գունավոր» հեղափոխությունների հետ նույն շարքում դնել։

«Մեր հեղափոխության մեջ որեւէ գեոպոլիտիկ ենթատեքստ չի եղել, — հայտարարել է նա,- եւ չի եղել որեւէ արտասահմանյան ուժ, որը կմասնակցեր եւ կներգրավվեր մեր ներքաղաքական գործընթացին»։ Ընդ որում, Փաշինյանը չի հստակեցրել, թե հատկապես ինչ «արտասահմանյան ուժ» ինքը նկատի ունի։

DW-ի խնդրանքով թվարկելով հայկական հեղափոխության ձեռքբերումները՝ նա հայտարարել է, թե «գլխավոր ձեռքբերումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, երկրում արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, չկան տնտեսական մենաշնորհներ եւ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ ու իսկապես որոշում են իշխանության ճակատագիրը»։

Մեկնաբանություններ