Հրապարակվեց: Чт, Дек 27, 2018
...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Տարածել
Tags

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել է նաև տեսանյութ:

Հիշեցնենք, որ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները և փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում:

«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,- ասված Էր հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ