Հրապարակվեց: Вс, Ноя 04, 2018
...

Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Արցախի արեւելյան սահմանագիծ

Տարածել
Tags

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել զինծառայողների հետ։ Լուսանկարում են նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը։

«Եւ մեր անունն է հայկական բանակ»,- մակագրել է լուսանկարը Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ