Հրապարակվեց: Чт, Фев 01, 2018
...

Նիժնի Նովգորոդում ԻՊ անդամ է սպանվել, որն ահաբեկչություն էր նախապատրաստել ՌԴ նախագահական ընտրությունների օրը

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ահաբեկիչը մերձավոր երկրներից մեկի քաղաքացի էր. նա հարձակում էր նախապատրաստում մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը:

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ գրոհայինը զինված դիմադրություն է ցույց տվել և սպանվել է: Հանցագործի մոտ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, ինչպես նաև՝ ևս մի քանի ռումբ պատրաստելու համար նախատեսված բաղադրիչներ, զենք-զինամթերք:

Մեկնաբանություններ