Հրապարակվեց: Вт, Янв 08, 2019
...

Նեթանյահուն կասեցրել է ՀԱՄԱՍ-ին 15 մլն կատարական դոլարի փոխանցումը

Տարածել
Tags

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է կասեցնել ՀԱՄԱՍ-ին  15 մլն կատարական դոլարի երրորդ փոխանցումը գիշերային հրթիռակոծության պատճառով, որը իրականացվել է Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ:

Այս մասին հայտնում  է Իսրայելի Պաշտպանության բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
Ռադիոկայանի տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի իշխանությունները կատարցի գործարարին, ով Իսրայելի տարածքով պետք է գումարը Գազա հասցներ, հայտնել են, որ գումարի փոխանցումը ժամանակավորապես սառեցվել է:
Նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է Իսրայելի տարածքի հրթիռակոծության, ինչպես նաեւ Գազայի հետ սահմանին անկարգությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել հունվարի 4-ին, հաղորդում է news.am-ը:
Մեկնաբանություններ