Հրապարակվեց: Вт, Фев 05, 2019
...

«Նա ջանասիրաբար է աշխատում իր ազգի համար». Սպիտակ տունն արձագանքել է լրատվամիջոցներում Թրամփի գրաֆիկի վերաբերյալ հրապարակմանը

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական քարտուղար Մադլեն Ուեսթերհոութը քննադատել է նախագահի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ լրատվամիջոցներում հայտնված հրապարակումը:

Ուեսթերհոութը կոչ է արել չհիմնվել հրապարակված գրաֆիկի վրա, քանի որ այնտեղ նշված չէ այն «հարյուրավոր զանգերի ու հանդիպումների» մասին, որոնք ունենում է Միացյալ Նահանգների առաջնորդը, հայտնում է panorama.am-ը։
«Վստահության ինչպիսի՜ չարաշահում է գրաֆիկներ հրապարակելը: Այնտեղ ոչինչ նշված չէ հարյուրավոր զանգերի ու հանդիպումների մասին, որոնք անց է կացնում Դոնալդ Թրամփն ամեն օր»,- ասված է քարտուղարի թվիթերյան գրառման մեջ:

Ուեսթերհոութը հավելել է, որ ԱՄՆ գործող նախագահն ավելի ջանասիրաբար է աշխատում իր ազգի համար, քան վերջին ժամանակներում որևէ այլ ոք:

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներում հայտնվել էր Թամփի առօրյա գրաֆիկը, ըստ որի՝ նախագահի աշխատանքային օրը սկսվում է ժամը 11-ին, իսկ մինչ այդ նա իր կեցավայրում հեռուստացույց է դիտում:

Նախագահի աշխատանքային գործունեության 60%-ը կազմում է «կատարողական ժամանակը», որի ընթացքում նախագահը զանգեր է կատարում, լրագրեր կարդում, սոցցանցում գրառումներ կատարում և հեռուստացույց դիտում:

Մեկնաբանություններ