Հրապարակվեց: Ср, Дек 05, 2018
...

Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ. Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

Ես հույս ունեմ, որ ես դրա համար իմ արժանի պատիժը կստանամ, ինչ հասնում է օրենքով, պատրաստ եմ կրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մետրոյում նկարահանում իրականացնելուն, ինչն արգելված է: «Ես բոլոր քարոզարշավներին նույն բանը արել եմ Երևանի մետրոպոլիտենում»,-ասաց նա:

Անդրադառնալով արագաչափերի հարցին՝ նա ասաց, որ դրա հետ կապված շատ մեծ փոփոխությունների փաթեթ են պատրաստում, որը նոր Ազգային ժողովը կընդունի և արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամը: Նա նշեց, որ այսօրվա համակարգը, որն ասում է` փողը տուր ինչ ուզում ես արա, կդադարի գործել:

Նա նշեց, որ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է, որը կազմում է 13 միլիարդ դրամ և  ամենատարածված խախտումների համար մարդկանց ուղղակի չեն տուգանվում: Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններով այդ համակարգը կծառայեցնեն ճիշտ նպատակի:

«Ես չեմ կարծում ՀՀԿ-ի դեմ պայքարելու առիթ կա, քանի որ ՀՀԿ-ն պայքարից դուրս է, ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները ցույց կտան ընտրություներին դա: Ինձ ամենահաճախ հնչող մեղադրանքն այն է, թե ինչու է ՀՀԿ հայտնի ներկայացուցիչները ազատության մեջ են: ՀՀԿ-ն ընդդիմադիր է հայ ժողորդին և Հայաստանի հանրապետությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը բլուրներ է կառուցում շփման գծում և պատրաստվում է պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում,եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, տեղեկացնում եմ դա:

Այսինքն՝ ինչ-որ մեկը չգիտի՞ ինչ է կատարվում մեր սահմանների կամ շփման գծի երկայնքով: Դա որևէ մեկի համար նորությո՞ւն է, որ Ադրբեջանն օրումեջ հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել: Մեր Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմաներին, ես պատասխանատու ասում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, դրանք շարունակում են նույնկերպ մնալ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ես մի 10 օր առաջ այցելել եմ, տեղում եմ տեսել իրավիճակը: Եվ կարող եմ ասել, որ Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»,-ասաց նա և նշեց, եթե հանկարծ պարզվի, որ իրենց ուղղված մեղադրանքը ճիշտ է, պետք է քրեական գործ հարուցվի:

Մեկնաբանություններ