Հրապարակվեց: Пн, Мар 18, 2019
...

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Տարածել
Tags

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն մասնակցություն բերել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին՝ ակտիվորեն աշխատելով ԱՄՆ կառավարական կառույցների և ինստիտուտների հետ:
Մեկնաբանություններ