Հրապարակվեց: Чт, Мар 07, 2019
...

Նախագահ Սարգսյանն այցելել է անվանի ֆիզիկոս Դավիթ Սեդրակյանին և հանձնել ՀՀ պետական բարձր պարգևը

Տարածել
Tags

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար անվանի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Նախագահ Սարգսյանն այսօր այցելել է անվանի ֆիզիկոսին և հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

Արմեն Սարգսյանը ջերմ ու մտերմիկ զրույց է ունեցել իր վաղեմի դասախոսի հետ, հիշել համալսարանական ուսանողության տարիները և պրոֆեսոր Սեդրակյանի կարդացած հետաքրքիր դասախոսություններն, ինչպես նաև նրա հիմնած «Աստղաֆիզիկա» ամսագիրը։

Նշելով, որ ակադեմիկոս Սեդրակյանը կրթել, գիտելիք ու մասնագիտական հմտություններ է փոխանցել բազմաթիվ սերունդների՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

Մեկնաբանություններ