Հրապարակվեց: Пт, Дек 28, 2018
...

Նախագահի հրամանով ՀՀ դեսպաններ են նշանակվել Ուկրաինայում, Չեխիայում և Սուրբ Աթոռում

Տարածել
Tags

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Հայաստանի դեսպաններ են նշանակվել Ուկրաինայում,  Չեխիայում և Սուրբ Աթոռում:

Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում ՀՀ դեսպան:

Նրա փոխարեն Չեխիայում դեսպանության ղեկավարի պաշտոնը կստանձնի Աշոտ Հովակիմյանը:

Սուրբ Աթոռում՝ Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Կարեն Նազարյանը:

Նախագահի մեկ այլ հրամանով Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից:

Ստորև ներկայացնում ենք նորանշանակ դեսպանների կենսագրությունները.

Տիգրան Սեյրանյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 6-ին: Նա 2012 թվականից Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր:

1992-1995 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կցորդ, ապա՝ երրորդ, երկրորդ քարտուղար, այնուհետև իրավական բաժնի վարիչի պաշտոնակատար է եղել:

1995-1998 թթ.  Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս է եղել:

1998-2000 թթ. ժ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար, ապա՝ պետ է եղել:

2000-2003 թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության քարտուղար, հյուպատոս է եղել:

2003-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ է եղել:

2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Աշոտ Հովակիմյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին քաղաք Երևանում:

1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:

1983թ. ավարտել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն

1988-1992թթ. — ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:

1992-1993թթ. — ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:

1993-1996թթ. — Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:

1996-1998թթ. — ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:

1998թ. — ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

1998թ. – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999-2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2000-2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2000- 2006 թթ. – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2000-2006թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2006-2011թթ. — Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2006-2011թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2006-2011թթ. — համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2006-2011թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2008-2011 թթ. — ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2008-2011 թթ. – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2011թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։

Կարեն Նազարյանը ծնվել է 1966թ. քաղաք Երևանում:

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիանը: Մասնագիտությամբ արևելագետ է, միջազգային հարաբերությունների մասնագետ:

Դիվանագիտական գործունեությունը

1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:

2018թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։

1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

Իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`

2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի Տնտեսական սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի Կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք:

Մեկնաբանություններ