Հրապարակվեց: Пт, Июн 14, 2019
...

«ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ ապահովել Թուրքիայի անվտանգությունը». Չավուշօղլուն հայտնել է С-400-ների ձեռքբերման պատճառը

Տարածել

ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիային, դրա համար էլ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել է, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածքը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:

«Անկարան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին: Չնայած Միացյալ Նահանգները կոչ է անում մեզ հրաժարվել ռուսական համալիրի գնումից, սակայն միևնույն ժամանակ չի երաշխավորում, որ մեզ կվաճառի Patriot զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է Չավուշօղլուն:

Ամերիկյան կողմն իր հերթին բազմիցս հայտնել է, որ С-400-ը և ամերիկյան արտադրության F-35 կործանիչները գործածության առումով համատեղելի չեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Մեկնաբանություններ