Հրապարակվեց: Пт, Ноя 08, 2019
...

ՆԱՏՕ-ի «ուղեղը մահացել է». Մակրոն

Տարածել
Tags

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի մասին խոսելիս հայտարարել է, որ դաշինքի «ուղեղը մահացել է»։

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Մակրոնի խոսքով՝ դրա պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր երաշխավորի՝ ԱՄՆ-ի հավատարմության թուլացումն է։

The Economist-ին տված հարցազրույցում ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցելու հարցում՝ նախքան Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումը: Նա հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է՝ նշելով՝ համաձայն չէ Մակրոնի «այդ կտրուկ խոսքերին»։

ՆԱՏՕ-ն, որը հաջորդ ամիս Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովում կնշի կազմավորման 70 ամյակը, ևս արձագանքել է՝ հայտարարելով, որ կառույցը շարունակում է հզոր մնալ։

Մեկնաբանություններ